ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Րաֆֆիին ուզում են ինչ-որ բան հասկացնել

    Րաֆֆիին ուզում են ինչ-որ բան հասկացնել

    26.04.2013| 17:53
    Հայաստանում, իհարկե, լուրջ չէ խոսելը անկախ սոցիոլոգիական հարցումների մասին՝ հաշվի առնելով, որ մենք ազատ հասարակություն չենք, և մեր ընտրողների մեծ մասը հազիվ թե կարողանա անկեղծ պատասխաններ տալ իրեն ուղղված հարցերին: Մյուս կողմից, սոցիոլոգիական ընկերությունները չեն կարող անկախ հարցումներ անցկացնել՝ հայտնի պատճառներով: Պարադոքսն այն է, սակայն, որ սոցհարցումները մեծ մասամբ իրականություն են դառնում՝ հաղթում է իշխող կուսակցությունը, մյուս քաղաքական ուժերն էլ հավաքում են որոշակի տոկոսներ: Եվ մեր սոցիոլոգները շատ չնչին տոկոսներով կարող են սխալվել իրենց նախընտրական սոցհարցումները ներկայացնելիս:
  • «Ծառուկյանը երբեք սուր չի բարձրացնի արքունիքի վրա»

    «Ծառուկյանը երբեք սուր չի բարձրացնի արքունիքի վրա»

    26.04.2013| 17:40
    «Երևանի ավագանու ընտրություններն արհամարհված են հասարակության կողմից: Իշխանության առաջ դրված է երեք գերխնդիր. առաջինը՝ սկզբունքորեն նոր պետական մեքենայի և տնտեսական քաղաքականության ձևավորման անհրաժեշտությունն է, երկրորդը սկզբունքորեն նոր դիվանագիտական դոկտրինի մշակումն է՝ արդիկական մարտահրավերներին դիմակայելու համար, երրորդը նոր կուսակցական ռեֆորմի իրականացումն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
  • «Բարև, Երևանն» ընդդեմ «Նոր Հայաստանի»

    «Բարև, Երևանն» ընդդեմ «Նոր Հայաստանի»

    26.04.2013| 17:31
    Րաֆֆի Հովհաննիսյանի մասին սկսել են քիչ գրել: Նույնիսկ շատ ակտիվ կայքեր, որոնք որևէ լուր բաց չէին թողնում ու անդրադառնում էին Հովհաննիսյանի հետընտրական մարզային այցելություններին, այսօր գրեթե չեն լուսաբանում նրա գլխավորած «Բարև, Երևանի» քարոզարշավը:
  • Սիրիայում 600 եվրոպացի է պայքարում Ասադի իշխանության դեմ

    Սիրիայում 600 եվրոպացի է պայքարում Ասադի իշխանության դեմ

    26.04.2013| 11:57
    Սիրիայում կռվում են շուրջ 600 եվրոպացիներ, ինչը հակակառավարական ուժերում պայքարողների ավելի քան 10 տոկոսն է։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համակարգող Ժիլ դե Կերշովը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև։
  • Իսպանիայում գործազրկությունը ռեկորդային չափերի է հասել

    Իսպանիայում գործազրկությունը ռեկորդային չափերի է հասել

    26.04.2013| 11:56
    Իսպանիայում գործազուրկների թիվը հասել է 6 միլիոնի (աշխատունակ բնակչության մոտ 27 տոկոսը)։ Կառավարության ընդդիմախոսները նշում են, որ գործազրկության մակարդակը ռեկորդային չափերի է հասել նաև իշխանության կողմից կիրառվող խիստ տնտեսական միջոցառումների պատճառով։
  • Հրդեհ հոգեբուժարանում. 38 զոհ

    Հրդեհ հոգեբուժարանում. 38 զոհ

    26.04.2013| 11:55
    Մերձմոսկովյան շրջանում գտնվող հոգեբուժարանում այս գիշեր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 38 մարդ է մահացել։ Ինչպես նշել են ՌԴ առողջապահության նախարարությունից, զոհերից երկուսը բուժանձնակազմի անդամներ են, 36-ը՝ հիվանդներ։
  • ԵԽԽՎ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը

    ԵԽԽՎ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը

    26.04.2013| 11:49
    Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն է տարածվել, որում ասվում է.
  • Բարաք Օբամայի ուղերձը Ապրիլի 24-ի կապակցությամբ

    Բարաք Օբամայի ուղերձը Ապրիլի 24-ի կապակցությամբ

    26.04.2013| 11:47
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ապրիլի 24-ին, անդրադառնալով Հայոց ցեղասպանության օրվան, վերստին խուսափեց ցեղասպանություն եզրույթից,կրկնելով նախկինում հնչեցրած հայերեն «Մեծ եղեռն» արտահայտությունը.
  • Ֆրանսիայի նախագահի դիրքերն ամուր չեն

    Ֆրանսիայի նախագահի դիրքերն ամուր չեն

    26.04.2013| 11:45
    Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի անդամ Վալերի Բուայեն:
  • Հանրապետության տոնին կմասնակցի ապագա արքան

    Հանրապետության տոնին կմասնակցի ապագա արքան

    26.04.2013| 11:44
    Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը մայիսի քսանութին կժամանի Հայաստան՝ Հանրապետության տոնին ներկա գտնվելու համար: Չարլզի այցը տարածաշրջանային չէ, նա կլինի միայն Հայաստանում՝ տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը: